Մենք անսասան ենք Գրենլանդիայի և Դանիայի ինքնիշխանությունը պաշտպանելու մեր հանձնառության մեջ․Ուրսուլա ֆոն դեր Լայեն
19/01/2026 13:48
Կարդացեք նաև
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Գրենլանդիայի հարցով խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, ինչպես նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։
Ֆոն դեր Լայենը գրառում է կատարել X-ի իր էջում՝ նշելով․ «Միասին մենք անսասան ենք Գրենլանդիայի և Դանիայի Թագավորության ինքնիշխանությունը պաշտպանելու մեր հանձնառության մեջ։Մենք միշտ կպաշտպանենք մեր ռազմավարական տնտեսական և անվտանգային շահերը։Մենք մեր եվրոպական համերաշխության դեմ այս մարտահրավերներին կառերեսվենք հաստատակամությամբ և վճռականությամբ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում