Իրանի իշխանությունները հայտարարել են երկրում կարգուկանոնի վերականգնման մասին
19/01/2026 22:30
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկացնում է պետական IRIB հեռուստառադիոընկերությունը՝ Իրանի իրավապահպանության ուժերի գլխավոր հրամանատար Ահմադ-Ռեզա Ռադանը հայտարարել է, որ Իրանի իշխանությունները վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերից և անկարգություններից հետո լիովին վերականգնել են կարգուկանոնը երկրում։
«Վճռական միջոցառումներին մեր քաղաքացիների մասնակցության, ինչպես նաև զինված ուժերի, անվտանգության և իրավապահ մարմինների գործողությունների շնորհիվ երկրի քաղաքներում լիովին վերականգնվել են անվտանգությունն ու կարգուկանոնը»,- նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում