Նոր բաժանորդների համար միացման արժեքն իջեցնելով՝ փորձում են որպես լավություն վաճառել ժողովրդին. Դավիթ Ղազինյան

Նոր բաժանորդների համար միացման արժեքն իջեցնելով՝ փորձում են որպես լավություն վաճառել ժողովրդին. Դավիթ Ղազինյան

ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը տեսաուղերձ է հրապարակել, որում ասվում է․ «Իշխանությունը հերթական անգամ փորձում է մանիպուլացնել մեր ժողովրդին: Խոսքը վերաբերում է  նոր միացման բաժանորդների վճարներին: Փաստ է, որ իշխանության կողմից կառավարվող, բայց թղթի վրա անկախ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2023 թվականի ապրիլից 1-ից բազմակի անգամ թանկացրեց նոր բաժանորդների համար միացման արժեքը»։

Ըստ նրա, հիմա, նոր բաժանորդների համար միացման արժեքը 90 000 իջեցնելով, փորձում են որպես լավություն վաճառել ժողովրդին:  ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատարը շեշտեց, որ 90 000 դրամ իջեցնելով՝ ամբողջ միացման արժեքի 35 տոկոսը մնում է ժողովրդի վրա:

«Դա բեռ է լինելու մեր բոլորի կողմից վճարվող սակագնի վրա: Բացի այդ, քաղաքապետարանի որոշմամբ, յուրքանչյուր գծամետր մալուխ անցկացնելու դեպքում  ծառայություն մատուցող ընկերությունները քաղաքապետարանին պետք է 10 000 դրամ վճարեն: Այսինքն՝ քաղաքապետարանն իր տուրքերը չի հանում, որն ընդհանուր միացման արժեի մեջ կազմում է մոտ 20 տոկոսը, բայց այստեղ 35 տոկոսը թողնվում է ժողովրդի վրա»,- նշեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում