Կոչ եմ անում Նարեկ Սամսոյանին՝ դադարեցնել հացադուլը․ Գոհար Մելոյան

Կոչ եմ անում Նարեկ Սամսոյանին՝ դադարեցնել հացադուլը․ Գոհար Մելոյան

Փաստաբան Գոհար Մելոյանը գրում է․ «Ակնհայտ է, որ քրեակատարողական հիմնարկում հնարավոր չէ ապահովել 2 անչափահաս երեխաների հայրը, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ Նարեկ Սամսոյանի նկատմամբ բավարար բժշկական հսկողություն՝ հաշվի առնելով նրա 13 օր շարունակվող հացադուլը և առողջական վիճակը։

Նարեկ Սամսոյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելն օբյեկտիվ անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով նրա պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքը։

Հետևաբար, ելնելով մարդասիրության սկզբունքից և կյանքի ու առողջության պահպանման իրավունքի բացարձակ բնույթից՝ Նարեկ Սամսոյանը պետք է անմիջապես տեղափոխվի մասնագիտացված քաղաքացիական հիվանդանոց։

Կոչ եմ անում Նարեկ Սամսոյանին ականջալուր լինել իր հարազատների հորդորներին և դադարեցնել հացադուլը՝ կանխելու սեփական առողջությանը հասցվելիք հետագա վնասը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում