Իշխանությունը ժողովրդին ծառայելու մասին է,բարձր աշխատավարձերի ու միլիարդավոր պարգևավճարների մասին չէ․ Մարիաննա Ղահրամանյան

Իշխանությունը ժողովրդին ծառայելու մասին է,բարձր աշխատավարձերի ու միլիարդավոր պարգևավճարների մասին չէ․ Մարիաննա Ղահրամանյան

«Մեր ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է. «Սուտ ու ապատեղեկատվություն, իհարկե, Տարոն Չախոյանից։

Նարեկ Կարապետյանը ՀԷՑ-ում աշխատելիս իր աշխատավարձը փոխանցել է «Տաշիր Բարեգործական»-ին` տատիկ-պապիկներին ու սոցիալական անապահով այլ շերտերին աջակցելու համար։ Ի դեպ, նույնը կարող է անել ՔՊ-ական իշխանությունը` ինքն իրեն միլիոնավոր պարգևավճարներ բաժանելու փոխարեն։

Եվ ի դեպ, իշխանությունը ժողովրդին ծառայելու մասին է, բարձր աշխատավարձերի ու միլիարդավոր պարգևավճարների մասին չէ…»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում