Այսօր Աբու Դաբիում տեղի կունենա եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև

Այսօր Աբու Դաբիում տեղի կունենա եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև

Երեկ երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Սթիֆ Ուիթքոֆֆին և փեսա Ջարեդ Քուշներին։ Բանակցությունները տևել են ավելի քան 3,5 ժամ։  Կողմերը համաձայնել են այսօր Աբու Դաբիում եռակողմ բանակցություններ անցկացնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է՝ Պուտինի հանդիպումը ամերիկյան պատվիրակության հետ չափազանց անկեղծ և վստահելի մթնոլորտում է անցել։

Ամերիկյան պատվիրակությունը կիսվել է Պուտինի հետ Դավոսում Թրամփի և Զելենսկու հանդիպման վերաբերյալ իր գնահատականներով։

Կրեմլում Պուտինի և Ուիթկոֆի հանդիպմանը քննարկվել է նաեւ Խաղաղության խորհուրդ ստեղծելու Թրամփի նախաձեռնությունը եւ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում