«Բարենորոգիչները» թող նայեն կարգալույծներին ու պատկերացնեն իրենց ապագան, եթե չզղջան․ Սամվել դպիր

«Բարենորոգիչները» թող նայեն կարգալույծներին ու պատկերացնեն իրենց ապագան, եթե չզղջան․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանը գրում է․ «ԱՍՏՎԱԾ ՕԳՆԱԿԱՆ ՄԿՐՏԻՉ ՍՐԲԱԶԱՆԻՆ

Այս կոլլաժն ամեն ինչ ասող է: Շնորհազուրկ կարգալույծները, որոնք սքեմ հագնելու իրավունք այլևս չունեն և հագնում են միմիայն պետպատվերով ու մարդկանց մոլորեցնելով անվավեր ծեսեր կատարելիս: Դատարանում ցուցմունք տալու համար եկել ու աշխարհական կերպարով գլխիկոր նստել են: Հազար ամոթ ձեզ, չնայած ոչ ամոթ ունեք, ոչ էլ տղամարդկություն: Դավաճանի ու ուրացողի պիտակը ձեր վրայից ինչպե՞ս եք մաքրելու: Ձեզ երևակայելով շնորհի ինքնաբուխ աղբյուր, կտրվել եք արմատից ու չորացած ճյուղ դարձել:

Կարծում եք, որ ժողովրդի՞ն եք ծառայում:

Ո՛Չ, դուք որպես քահանա պետք է ծառայած լինեիք Աստծուն, իսկ հիմա` ծառայում եք սատանային ու այնքան եք գերվել չարից ու խոցվել, որ նույնիսկ դա չեք զգում: Խղճում եմ ձեզ, Տերը ողորմի…

Հանիրավի ձեր մասին է ասված.

«Բայց արդ, ձեզ գրեցի, որ չխառնակուէք. եթէ եղբայր կոչուած մէկը պոռնիկ լինի, կամ կռապաշտ, կամ ագահ, կամ բամբասող, կամ հարբեցող, կամ յափշտակող, այդպիսի մէկի հետ հաց էլ չուտէք» (Ա Կորն. 5:11):

Իսկ Մկրտիչ Սրբազանը բանտից էլ է եպիսկոպոսի իր հանդերձանքով եկել, որովհետև արժանապատիվ հոգևորական է իր կոչմամբ:

Հարց դատավորին. «Մինչեւ ե՞րբ պիտի անիրաւութեամբ դատէք. եւ աչառութիւն անէք մեղաւորներին» (Սաղմ. 81:2):

Բոլոր մոլորվածները թող աղոթեն, որ իրենց աչքերն Աստված բացի ու տեսնեն ակնհայտը:

Իսկ «բարենորոգիչներին» հարած քահանաները թող սրանց նայեն ու պատկերացնեն իրենց ապագան, եթե չզղջան ու չվերադառնան Մայր Աթոռի կամարների ներքո»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում