Վենեսուելան արագացրել է քաղբանտարկյալների ազատ արձակումը․ Դոնալդ Թրամփ

Վենեսուելան արագացրել է քաղբանտարկյալների ազատ արձակումը․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան արագացված տեմպերով ազատ է արձակում քաղբանտարկյալներին, և այս գործընթացը մոտ ապագայում ավելի կարագանա։ Թրամփը գրել է այս մասին TruthSocial սոցիալական ցանցում։

«Ես ուրախ եմ հայտարարել, որ Վենեսուելան արագացված տեմպերով ազատ է արձակում իր քաղբանտարկյալներին, և այս տեմպը մոտ ապագայում կարագանա։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Վենեսուելայի ղեկավարությանը այս հզոր մարդասիրական ժեստին համաձայնվելու համար», – գրել է նա։

Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով Վենեսուելայի Foro Penal իրավապաշտպան կազմակերպությանը, հայտնել էին, որ վերջին շաբաթներին ԱՄՆ-ի ճնշման ներքո ազատ է արձակվել ավելի քան 100 քաղբանտարկյալ։

Հունվարի 19-ի դրությամբ, բանտից ազատ է արձակվել առնվազն 104 մարդ։ Նրանք, ենթադրաբար, կալանավորվել են բողոքի ցույցերին մասնակցելու համար։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում