Հայաստանում այսօր ավելի ձեռնտու է անձրևոտ եղանակին աշխատել տաքսու վարորդ, քան բժիշկ. Գևորգ Գրիգորյան

Հայաստանում այսօր ավելի ձեռնտու է անձրևոտ եղանակին աշխատել տաքսու վարորդ, քան բժիշկ. Գևորգ Գրիգորյան

AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողովի ժամանակ բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը նշել է․ «Հայաստանում այսօր ավելի ձեռնտու է անձրևոտ եղանակին աշխատել տաքսու վարորդ, քան բժիշկ, քանի որ ֆինանսական առումով ավելի շատ ֆինանսական միջոց են վաստակում։ Ընդ որում, տաքսու վարորդներից գանձում են պատվերի 20 տոկոսը, իսկ բժշկից 80 տոկոսը, դրան գումարած հարկերը»։

Նա մանրամասնել է, երբ խոսում է առողջապահության ոլորտում առկա կոռուպցիոն երևույթների մասին, ամենևին ի նկատի չունի պացիենտի կողմից բժշկին գումար տալը, միաժամանակ ընդգծեց՝ չի արդարացնում գումարի սև շրջանառությունը։

«Կոլեգաների հետ շփման արդյունքում որպես պրակտիկ բժիշկ կարող եմ ասել, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ պետության կողմից բժշկական ծառայությունների գները ծիծաղելի են։ Օրինակ, ցվերցնենք, ապահովագրական համակարգում սոնոգրաֆիայի արժեքը 3 հազար դրամ է։ Երբևիցե 3 հազար դրամով սոնոգրաֆիա արախ կա՞ք որևէ բուժկենտրոնում։ Բուժաշխատողը ստանումէ  այդ գումարից 20 տոկոսը, որը հարկվում է»,-մանրամասնել է Գ. Գևորգյանը։

Նա նաև ընդգծել է, որ ԱՆ կամ քաղաքապետարանի տենդերներին մշտապես հաղթում են որոշակի ընկերություններ, այդ ընկերությունների դուստր կամ փոխկապակցված ընկերություններ։

Բժշկի խոսքով, շուկայական հարաբերություններում պետության բիրտ ներխուժումը՝ ինչպես օրինակ համընդհանուր ապահովագրությունը քաղաքական կոռուպցիա է։

«Ես ամսական 9100 կամ 9200 դրամով կատարել եմ մասնավոր ապահովագրություն, որի շրջանակում ստանում էի ծառայությունների անհամեմատ ավելի լայն փաթեթ, քան պետությունը տրամադրում է 10800 դրամով։ Արդյոք այս տարի ՀԲ վարկի պատճառով հապճեպ ընդունած այս որոշումը չի հանդիսանում քաղաքական կոռուպցիա և ընտրողների բանակի գեներացիա։ Իմ դիտարկմամբ, հանդիսանում է»,-ասել է նա՝ նշելով, որ սա պարարտ հող է ստեղծում կոռուպցիայի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում