ՌԴ-ն հաստատում է իր պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու «Թրամփի ուղու» հնարավոր միացման տարբերակը․ Մարիա Զախարովա

ՌԴ-ն հաստատում է իր պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու «Թրամփի ուղու» հնարավոր միացման տարբերակը․ Մարիա Զախարովա

Երևանի հարցումները արագորեն մշակվում են։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Թուրքիա և Ադրբեջան տանող երկաթուղային հատվածների վերանորոգման վերաբերյալ Հայաստանի խնդրանքի մասին։

Նա նշել է, որ ռուսական կողմը կապի մեջ է հայ գործընկերների հետ, այդ թվում՝ տնտեսական բլոկի միջոցով։

«Մոսկվան հաստատում է իր պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու «Թրամփի ուղու» հնարավոր միացման տարբերակները՝ հաշվի առնելով «Ռուսական երկաթուղիների» փորձը: Կարևոր է նախապես ուշադիր ուսումնասիրել այս նախաձեռնության մանրամասները, քանի որ այն դեռևս սկզբնական փուլում է: Բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ խորհրդակցություններ անցկացնելու Երևանի առաջարկը մնում է ուժի մեջ»,- նշել է Զախարովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում