Գերագույն Հոգևոր խորհուրդն է առաջարկություն բերել Վեհափառ հայրապետին․ Հովնան Սրբազան
Կարդացեք նաև
ՔԿ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում Հովնան սրբազանն ասել է․ «Սա ամբողջովին ապօրինի գործ է։Ես մինչև հիմա էլ չեմ հասկացել, թե ինչի համար են կանչել ՔԿ, ենթադրել շատ բան կարող եմ, բայց այդպես էլ չհասկացա։ Ընդհանուր առմամբ՝ այս բոլորի նպատակը եկեղեցուն լռեցնելն է, բռնաճնշումներ իրականացնելն է»։
Դիտարկմանը, թե կա տեսակետ որ եպիսկոպոսաց ժողովը պիտի վճռեր նախկինում Գևորգ սրբազանի կարգալուծության հարցը, ոչ թե հոգևոր ժողովը՝ սրբազանը պատասխանել է, որ տեսակետ շատերը կարող են հայտնել։
«Ով ինչից չի հասկանում՝ խոսում է Մայր Աթոռը՝ Գերագույն հոգևոր ժողովը և Վեհափառը որևէ որևէ հակականոնական քայլ չի կատարել։ Ովքեր ասում են, որ եպիսկոպոսաց ժողվի որոշելիքը պետք է լիներ, թող մեկ փաստարկ բերեն»,-ընդգծել է նա։
Դիտարկմանը, թե Վեհափառի տնօրինությո՞ւնն է եղել՝ սրբազանը պատասխանել է, որ ոչ, Գերագույն Հոգևոր խորհուրդն է առաջարկություն բերել Վեհափառ հայրապետին։
«Պատմական ակնարկով լեցուն դեպքեր կան, որոնք նաև հրապարակվել են։ Այս գործն ապօրինություն է, որտեղ էլ որ այս հարցը դիտարկվի՝ պետք է դիտարկվի սահմանադրության լույսի ներքո, իսկ իրենք հիմա Սահմանադրությանը ճիշտ հակառակն են կատարում»,-հավելել է Սրբազանը։
Արմինե Ֆանյանը հայտնել է, որ Հովնան սրբազանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում