Հակաեկեղեցական այս արշավը, արդարև, անխոհեմ է, ազգադավ և պետականաքանդ. Հայր Ասողիկ
Կարդացեք նաև
Հայր Ասողիկ Կարապետյանը գրում է. «Սիրելիներ,
Եղեք համբերատար, անսասան՝ կատարյալ վստահելով մերազնյա իմաստուն, արթուն եւ շրջահայաց Վեհափառ Հայրապետին։
Հայոց Եկեղեցին խաղաղ եւ անշտապ նավարկում է փոթորկված օվկիանոսում՝ անցնելով մեծ եւ ծանր փորձության միջով։
Հակաեկեղեցական այս արշավը, արդարև, անխոհեմ է, ազգադավ և պետականաքանդ։
Հայոց Եկեղեցին այսօր պաշտպանելով իր աստվածային ինքնիշխանությունը և իր նվիրապետական կարգերը, կանոններն ու իրավունքները՝ ջանքեր է գործադրում պահպանելու մեր պետության սահմանադրական կարգը եւ օրինականությունը։
Մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է, որ մնանք հաստատուն և հստակ կեցվածքով՝ հավատարիմ մեր ազգային ինքնությանը, արժեքներին, Սբ Ավանդին եւ Արդար դատին։
Տեր կանգնենք մեր Հայրենիքին, մեր պետականությանն ու պետությանը, որոնք ազգային՝ վերանձնական, բացարձակ արժեքներ են։
Հիշեցեք, ամենքս, ի վերջո, պատասխան ենք տալու խղճի, պատմության եւ Ամենակալ Աստծո
առջև»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում