Աղոթում եմ, որ Տերը զորացնի Մկրտիչ Սրբազան Հորը, ով ժամանակավոր անազատության մեջ է, բայց անսասան է․ Տեր Վաղարշ

Աղոթում եմ, որ Տերը զորացնի Մկրտիչ Սրբազան Հորը, ով ժամանակավոր անազատության մեջ է, բայց անսասան է․ Տեր Վաղարշ

Տեր Վաղարշը գրում է. «Քահանայական ձեռնադրության 10-րդ տարեդարձ։

2016թ. փետրվարի 2-ին, Միածնաէջ Մայր Տաճարում հոգևոր եղբայրներիս հետ արժանացանք քահանայական ձեռնադրության և օծման՝ ձեռամբ Արագածոտնի թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի։

Աղոթում եմ, որ Տերը զորացնի մեր հոգևոր ծնողին` Մկրտիչ Սրբազան Հորը, ով ներկայում ժամանակավոր անազատության մեջ է, սակայն անսասան է իր հայրական և առաջնորդական կոչման մեջ։ Թող հաղթի արդարությունը և անցնեն բոլոր փորձությունները և, Տիրոջ ողորմությամբ, մեր հոգևոր ծնող Սրբազան Հայրը քաջառողջությամբ վերադառնա իր լիարժեք սպասավորությանը` առաջնորդելու իրեն վստահված հավատավոր հոտին։

Ուժ-կարողություն եմ մաղթում և անդադար աղոթակից եմ Արագածոտնի Թեմի` կոչմանը և ուխտին հավատարիմ քահանա եղբայրներիս, որոնք մեր ձեռնադրության օրը սպասավորում էին Սուրբ Սեղանին։

Տերը զորացնի բոլորիս մեր առաքելության մեջ` ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում