Թրամփը չի բացառում լավ լուրերը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում

Թրամփը չի բացառում լավ լուրերը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը լավ է ընթանում, և շուտով կարելի է դրական նորություններ ակնկալել։Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը:

«Կարծում եմ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ կապված գործերը շատ լավ են ընթանում։ Ես առաջին անգամ եմ այդ մասին ասում։ Կարծում եմ՝ մենք կարող ենք լավ լուրեր ակնկալել», – ասել է Թրամփը:

Միևնույն ժամանակ նա կրկին նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը բարդ է։

Նշնք, որ փետրվարի 2-ին հայտնի է դարձել, որ անվտանգության հարցերով ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 4-5-ը, Աբու Դաբիում։

ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 23-24-ը, կրկին ԱՄԷ մայրաքաղաքում։ Սպիտակ տունը հայտարարել է, որ այդ բանակցությունները բացառիկ կարևոր նշանակություն են ունեցել ռուս-ուկրաինական ճգնաժամի լուծման համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում