Մեզ այլ ընտրություն չի մնացել. մենք կամ կվերածնվենք, կամ կմեռնենք. Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել կնոջ հետ

Մեզ այլ ընտրություն չի մնացել. մենք կամ կվերածնվենք, կամ կմեռնենք. Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել կնոջ հետ

Վերջերս կնոջ՝ Վերոնիկայի հետ հեռախոսազրույցի ժամանակ  Արցախի նախկին պետնախարար, հայտնի բարերար, գործարար, այժմ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը կիսվել է Ալբեր Քամյուի «Ապստամբը» (1951) էսսեից ոգեշնչված մի մտքով.

«Մենք չենք կարող կանխատեսել ապագան, և հնարավոր է, որ վերածնունդը անհնար լինի», -ասել է Ռուբենը։-«Մենք պարզապես հրաժարվում ենք խոնարհ լինելուց: Մենք պարտավոր ենք խաղադրույք կատարել վերածննդի վրա: Այնուամենայնիվ, մեզ այլ ընտրություն չի մնացել. մենք կամ կվերածնվենք, կամ կմեռնենք»:

Ավելի վաղ Ռուբենը ընտանիքի հետ կիսվել էր այլ մտքերով՝ ճշմարտության, ինքնազսպման և ինքնազբաղման ներքին ընտրության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում