Այսօր իմ եղբայրների ցմահ ազատազրկումը թշնամու բանտում՝ բոլորիս բանտարկությունն է․ Բագրատ Սրբազան

Այսօր իմ եղբայրների ցմահ ազատազրկումը թշնամու բանտում՝ բոլորիս բանտարկությունն է․ Բագրատ Սրբազան

Դատական նիստի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարել է․ «Նախորդ դատական նիստում մեղադրող կողմը չի կատարել նախագահող դատավորի պահանջը։ Իմ պաշտպանը դա ներկայացրեց որպես խնդրանք, դու ասացիք պահանջ, որը շատ ճիշտ է»։

Նա  նշել է, որ դա դուռ է բացում, որ նախագահող դատավորի որևէ պահանջ այս դատարանում չկատարվի՝ դա կլինի մեղադրողների, պաշտպանների, թե հանիրավի զրպարտվածների կողմից։

Բագրատ Սրբազանն ասել է՝ այս ողջ գործընթացն իր համար որևէ արժեք չունի ոչ այս ընթացքում,  ոչ էլ հետագայում։

«Բայց իմ ասածն այլ բանի մասին է։  Իմ ասելիքն այսօր ցավալի բանի մասին է՝ ամոթի և խայտառակության: Ճիշտ այսօր Ադրբեջանում Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը ցմահ ազատազրկման են դատապարտել։ Ամոթ էն ամբողջ հասարակական և ոչ հասարակական, քաղաքական մտքին, ովքեր աջակից են եղել այս ամբողջ գործընթացին։

Այսօր մեր եղբայրներին երկարատև տանջանքից հետո նաև ցմահ բանտարկության են դատապարտել, այն առաջին հերթին ուղղված է մեր հավաքական գոյությանը, թե մենք ապրելու իրավունք ունե՞նք, թե՞ ոչ։ Եվ սրա մեջ այս դատական ողջ գործընթացը՝ քննիչներով, մեղադրողներով, դատավորներով, հրահանգ տվողներով… այ իրենց պարանոցին է դրված Բաքվում տրված այդ վերդիկտ կոչվածը։ Ցավում եմ, շատ եմ ցավում, որ մենք ապրում ենք գերության ու ստրկության զազրելի օրերը, ամոթի ու խայտառակության օրերը։ Ես միշտ ասել եմ, իմ պատիվն է գողացված ու կենսագրությունը։ Այսօր իմ եղբայրներին զմահ ազատազրկումը թշնամու բանտում՝ բոլորիս բանտարկությունն է»,-ասել է Բագրատ Սրբազանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում