Սուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված պետական գործիչներին և նրանց ընտանիքներին

Սուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված պետական գործիչներին և նրանց ընտանիքներին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Խորը ցավով տեղեկացանք Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացրած ակնհայտ շինծու դատավճիռների մասին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աշխարհասփյուռ իր կառույցներով շարունակելու հետևողական ջանքեր գործադրել միջազգային և միջեկեղեցական հարթակներում՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի։

Սուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված պետական գործիչներին, ռազմագերիներին և նրանց ընտանիքներին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում