26.1 C
Yerevan

Գագիկ Խաչատրյանն ընդունել է ԵՏՀ մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ-նախարարին

Նմանատիպ

Ռամզան Կադիրովը կոչ է անում Ռուսաստանում ռազմական դրություն հայտարարել

Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը ոչ մի տակտիկական,...

Բելգորոդի մարզում բնակիչների տեղակայման կետ է հրետակոծվել. զոհեր և վիրավորներ կան

Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են Շեբեկինսկի շրջանի բնակիչների ժամանակավոր...

Գերմանիայում կանցկացվեն խոշորամասշտաբ ռազմաօդային զորավարժություններ

Գերմանիայում հունիսի 12-ից 23-ը կանցկացվեն ՆԱՏՕ-ի երկրների ռազմաօդային ուժերի...

Աշխատանքային այցով Հայաստանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ-նախարար Վլադիմիր Գոշինը: 2015թ.-ի հունվարի 1-ից Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցությանն ընդառաջ` Մաքսային համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով Վլադիմիր Գոշինը հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի խոսքով` հանդիպումը նպատակաուղղված է եղել տեխնիկական և գործառնական հարցերի հստակեցմանը:

Դիտարկվել են «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների իրագործման ընթացքն ու մաքսային հարաբերությունների հետագա զարգացման ծրագրերը, ՄՄ անդամ երկրների համակարգերի ներդաշնակեցման համատեքստում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանն ու ծրագրային ապահովմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև ապրանքների տարանցիկ փոխադրումների արդյունավետ կազմակերպման ուղիները: Քննարկվել է նաև մաքսային ապահովման և նույնականացման միջոցների կիրառման առանձնահատկություններից ելնելով` ՄՄ անդամ երկրների առևտրաշրջանառության մաքսային հսկողության ընթացակարգերի հստակեցման անհրաժեշտությունը:

Աշխատանքային այցի շրջանակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ-նախարար Վլադիմիր Գոշինը այցելել է նաև Բագրատաշենի մաքսակետ:

spot_imgspot_img