Գիտնականներն ստացել են եվրոպական Rosetta զոնդի Philae արբանյակային մոդուլի ուղարկած առաջին լուսանկարները, որը վայրէջք է կատարել Չուրյումով-Գերասիմենկո գիսավորի միջուկի մակերեւույթին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Philae-ի միջոցով իրականացվող հետազոտությունները հնարավորություն կընձեռեն պատասխանելու շատ հարցերի, որոնք կապված են Արեգակնային համակարգի մարմինների առաջացման հետ, ներառյալ նաեւ Երկրի վրա կյանքի առաջացման հարցը:
Rosetta-ի թռիչքի տեւողությունը կազմել Է տասը տարի ութ ամիս եւ տասնմեկ օր: 2014 թվականի նոյեմբերի 12-ին տեղի Է ունեցել գիսաստղի մակերեւույթին Philae իջեցվող ապարատի՝ աշխարհում առաջին փափուկ վայրԷջքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: