ԱՄՆ փոխնախագահի՝ Երևան այցի ընթացքում այսօր տեղի կունենա հավաք Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով

ԱՄՆ փոխնախագահի՝ Երևան այցի ընթացքում այսօր տեղի կունենա հավաք Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով

Այսօր ժամը 17:00-ին, Հանրապետության հրապարակում՝ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի դիմաց, տեղի կունենա հավաք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով

«Հավաքը կազմակերպվում է ԱՄՆ փոխնախագահի՝ Երևան կատարած այցի ընթացքում՝ ԱՄՆ և միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ այդ կարևոր հարցին հրավիրելու նպատակով։

Մենք պարտավոր ենք հստակ և միասնական ուժով բարձրաձայնել, որ յուրաքանչյուր հայ գերի պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակվի»,- նշում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում