TRIPP-ի միջոցով նպատակ կա հսկողություն սահմանել Սյունիքում ուրանի հանքի նկատմամբ․ Վահե Դավթյան
09/02/2026 10:48
Կարդացեք նաև
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) նպատակներից է նաև վերահսկողություն սահմանել ՀՀ Սյունիքի մարզի օգտակար հանածոների, այդ թվում՝ ուրանի հանքերի նկատմամբ։ Այս մասին գրել է քաղաքագետ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։
Դավթյանը հղում է կատարել ՀՀ ընդերքի երկրաբանության բնագավառի առանցքային մասնագետ, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Պետրոս Ալոյանի 2010 թ. հրատարակված գրքին, որտեղ ներկայացված է քարտեզ, որի վրա հստակ նշված են ՀՀ տարածքում ուրանի պաշարների հիմնական գոտիները:
