ՔՊ վարչությունը քննությունից «կտրել» է նաև «Ապարան Գրուպ»-ի տնօրենին. «Հրապարակ»

ՔՊ վարչությունը քննությունից «կտրել» է նաև «Ապարան Գրուպ»-ի տնօրենին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ վարչությունը, ըստ լուրերի, քննությունից «կտրել» է նաեւ Արագածոտնի նախկին փոխմարզպետ Էդգար Փարվանյանին, որն Ապարանում հեղինակություն է համարվում: Նա զովացուցիչ ըմպելիքներ արտադրող «Ապարան գրուպ» ընկերության տնօրենն է, բայց լարված հարաբերություններ ունի Փաշինյանի պատարագներին միշտ մասնակցող մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ:

Փարվանյանի անունը, հիշեցնենք, վերջին տարիներին աղմկոտ պատմությունների մեջ է շոշափվել։ Հայտնի է, որ ՔՊ պատգամավորության հայտ ներկայացրած 380 թեկնածուից 100-ին վարչությունը կտրել է, սակայն նրանցից միայն մի քանիսի մասին իմացանք, մասնավորապես` ՔՊ պատգամավորներ Հայկ Սարգսյանի, Հայկ Ցիրունյանի, Կարեն Սարուխանյանի եւ Ջուլիետա Ազարյանի։ ՔՊ-ից վստահեցնում են, որ «կտրվածների» մեծ մասը նման աղմկահարույց սկանդալների մասնակիցներ են։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում