21.1 C
Yerevan

Մարտունու բժշկական կենտրոնում ստեղծվում է իմունոֆերմենտատիվ հետազոտությունների լաբորատորիա

Նմանատիպ

Ոստիկանները կստանան մինչև 190 հազար դրամ հավելավճար

Կառավարությունը սահմանեց ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը։ Կառավարության հերթական նիստին...

16 տարեկանները անձնագիր ստանալու համար պետք է վճարեն

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում հավանություն տվեց...

Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոս»-ի 3-րդ շրջանում է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ֆրանսիայի...

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնում Ռուսաստանի Դաշնության եւ ՀՀ կառավարությունների փոխհամագործակցության արդյունքում ստեղծվում է իմունոֆերմենտատիվ հետազոտությունների լաբորատորիա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վարդան Կարապետյանը, լաբորատորիայի ստեղծման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 780 հազար ռուսական ռուբլի, որն ամբողջությամբ ներդնելու է ռուսական կողմը: «Լաբորատորիայի ստեղծման նպատակով առանձնացվել է համապատասխան տարածք: Լաբորատորիայում կիրականացվի բարձրակարգ հետազոտություններ, այն ձեռք կբերի մարզային նշանակություն, քանի որ նման երկրորդ ծառայություն առայժմ մարզի բուժհաստատությունները չունեն: Տեխնիկական վերազինման հերթական ծրագրի իրականացումից հետո մեզ մոտ բուժսպասարկման որակը նկատելիորեն կբարձրանա»,- նշեց Վարդան Կարապետյանը:

Իմունոֆերմենտատիվ հետազոտությունների լաբորատորիան Մարտունու բժշկական կենտրոնում գործել կսկսի այս տարվա դեկտեմբերի կեսերից:

Խոսրով Խլղաթյան

spot_imgspot_img