Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը համաձայն է ինձ հետ. Իլհամ Ալիև

Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը համաձայն է ինձ հետ. Իլհամ Ալիև

Մյունխենում France 24-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է․ «Պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Միացյալ Նահանգների նախագահի ներկայությամբ, նշանակում է, որ հակամարտությունն ավարտվել է, և մենք մտել ենք խաղաղության մի ժամանակաշրջան, որը, հուսով եմ, հավերժ կտևի»։

Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները։

«Մենք նաև սկսեցինք Հայաստան մատակարարել անհրաժեշտ նավթամթերք, և դրանով իսկ սկսվեցին մեր առևտրային հարաբերությունները։ Այսպիսով, մենք կարող ենք տեսնել, որ խաղաղությունն արդեն իսկ ձեռք է բերվել։

Կան որոշակի ձևականություններ, որոնք պետք է կատարվեն վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրելու համար։  Հռչակագրից բացի, երկու երկրների արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում նախաստորագրեցին նաև խաղաղության համաձայնագրի տեքստը։ Այսպիսով, ինձ համար սա արդեն ավարտված աշխատանք է։ Կարծում եմ՝ Հայաստանի վարչապետը համաձայն է ինձ հետ։ Մենք հիմա սովորում ենք ապրել խաղաղության մեջ, և սա շատ լավ զգացողություն է», – ասել է Ալիևը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում