ՌԴ-ն տարակուսանք է հայտնել Կիևում Ադրբեջանի դեսպանատունը դիտավորյալ թիրախավորելու Բաքվի պնդումներին
15/02/2026 10:18
Կարդացեք նաև
Ռուսաստանը տարակուսանք է հայտնել Բաքվի այն պնդումների վերաբերյալ, թե իբր ՌԴ-ն դիտավորյալ է թիրախավորել Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատունը, ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում։
Նշվել է, որ հարվածների պլանավորման ժամանակ մարտական տվյալները ուշադիր հետևվում են՝ քաղաքացիական անձանց վնասը կանխելու համար, և հաշվի են առնվում դիվանագիտական առաքելությունների գտնվելու վայրերը։
Հիշեցնենք, որ Ալիևը Ռուսաստանին մեղադրել Է Ուկրաինայում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունների վրա նպատակաուղղված հարձակումների մեջ.
Հետևեք մեզ նաև Telegram-ում