30.1 C
Yerevan

Ադրրբեջանի ՊՆ-ն` ծիծաղելի վիճակում

Նմանատիպ

Ռուսաստանը տանուլ է տալիս այս պատերազմը. Զելենսկի

Ռուսաստանը պարտվում է պատերազմում. այս մասին հայտարարել է Ուկրաինայի...

Ադրբեջանական զինվորականները Թուրքիայում մասնակցում են զորավարժությունների

Թուրքական Քոնիայի ավիաբազայում տարբեր երկրների զինվորականների մասնակցությամբ մեկնարկել են...

Ադրբեջանի իշխանությունները Նախիջևանը նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»

Ադրբեջանի իշխանություններն Նախիջևանը ինտենսիվ նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»։ Ինչպես...

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում հայկական ուղղաթիռի կործանումից հետո Ադրբեջանում շարունակում են «պատերազմ» մղել` այս անգամ տեղեկատվական մակարդակով: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի դադարում մեկը մյուսի հետևից հայտարարություններ անել` նպատակ ունենալով չբարոյալքել իր ժողովրդին և ստիպել հավատալ, թե Լեռնային Ղա րաբաղի հիմնահարցի ներկա փուլում պետությունը գտնվում է շահեկան դիրքերում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերթական հայտարարության մեջ ասվում է, թե իբր հայկական ուղղաթիռի կործանումից հետո ԼՂՀ-ում դադարեցվել են ցանկացած տեսակի թռիչքները: ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյախլըն հայտարարել է, թե իբր կործանումից հետո մինչ այժմ ԼՂՀ տարածքում որևէ թռիչք չի գրանցվել: Նա հավելել է նաև, թե ղարաբաղյան օդային տարածքը «Ադրբեջանի օդային ուժերի լիակատար վերահսկողության տակ է»:

Ըստ երևույթին, պաշտոնական Բաքուն շարունակում է վարել իր սիրելի «ջայլամային» քաղաքականությունը` ցանկալին իրականության տեղ ներկայացնելով: Մինչ ադրբեջանական պաշտոնական շրջանակները փորձում են համոզել, թե ԼՂՀ տարածքում օդային թիռչքներ չեն իրականացվում, նոյեմբերի 13-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այց է իրականացնում Արցախի Հանրապետություն: Ավելին, նախագահական ուղղաթիռը ժամանել է Ստեփանակերտի օդանավակայան, ինչը ապացուցում է այն, որ ադրբեջանական հերյուրանքները նպատակ ունեն միայն սեփական ժողովրդի աչքերում բարձրացնել իրենց իսկ պետության հեղինակությունն ու պատիվը:

ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանը, ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում, կայցելի պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, կծանոթանա զինված ուժերի մարտական պատրաստականությանն ու բանակաշինության ընթացիկ աշխատանքներին, կդիտի ցուցադրական պարապմունքները:

spot_imgspot_img