Զանգվածային խուզարկություններ Արմավիրի մարզում
20/02/2026 10:27
Կարդացեք նաև
Այսօր առավոտյան ժամերից խուզարկություններ են կատարվում Արմավիրի մարզի տարբեր բնակավայրերում։
ՆԳՆ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հաստատել է տարածված տեղեկությունը։
«Այս պահին ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզի շուրջ 20 հատվածում, այդ թվում՝ Մերձավանում, խուզարկություններ են իրականացնում»,- հայտնել է Սարգսյանը՝ խոստանալով մանրամասներ տրամադրել ավելի ուշ։
Այս պահին հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակում են խուզարկությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում