Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունն անընդունելի․ Ռուբեն Մելիքյան
Կարդացեք նաև
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն արձագանքել Բարձրագույն դատական խորհրդի քիչ առաջ հրապարակած հայտարարությանը,որով ԲԴԽ-ն մտահոգիչ է համարել փաստաբանական համայնքի ներկայացուցիչների՝ հանրային հարթակներում սեփական դատողությունները որպես բացարձակ ճշմարտություն ներկայացնելը։ Մելիքյանն այս հայտարարությունն անընդունելի է համարում։
«Հայտարարությունն անթաքույց ձևով իրենից ներկայացնում է իմ համոզմամբ՝ փաստաբաններին, իրավապաշտպաններին, իշխող ռեժիմի ապօրինությունների մասին բարձրաձայնողներին լռեցնելու փորձ։ Ինչի մասին է խոսքը, վերնագիրը նայում ես, վերնագիրը ամբողջությամբ ընդունելի է, ասում է՝ դատապարտում է Բարձրագույն դատական խորհուրդը դատավորներին վիրավորելու կամ նրանց մասին արատավորող տեղեկություններ տարածելու դեպքերը։ Դրանք Քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ են և բնականաբար, դատական իշխանության ներկայացուցիչները, քանի որ քաղաքական պաշտոն չենէ զբաղեցնում, նրանց նկատմամբ քննադատական խոսքը, պարզ է, պետք է ավելի բարձր չափանիշով լինի։ Այսինքն՝ այն քննադատությունը, որ կարելի է հնչեցնել, օրինակ, քաղաքական գործիչների վերաբերյալ, հատկապես իշխանական, նույն մակարդակի քննադատություն, կոշտ խոսք, այդ թվում նաև ցնցող, վիրավորական և այլն, նույն մակարդակը չի կարող լինել դատավորների դեպքում»,- ասել է Մելիքյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում