ԱՄՆ-ի գիտնականները չեն կարողացել ինչ-որ հատուկ գեն հայտնաբերել Երկրագնդի ամենատարեց մարդկանց մոտ, որը պատասխանատվություն Է կրում կյանքի տեւողության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է զարգացման կենսաբանության, գենետիկայի եւ գերոնտոլոգիայի բնագավառում ԱՄՆ-ի մի քանի հետազոտական կենտրոնների մասնագետների խմբի հոդվածում, որը հրապարակվել Է PLOS ONE գիտական հանդեսում:
Նրանք կազմել են 110-ից մինչեւ 116 տարեկան 16 կանանց եւ մեկ տղամարդու գենոմները, սակայն այդ մարդկանց գենետիկական կառուցվածքում չեն տեսել գերերկարակյացների խմբին նրանց պատկանելությունը բացատրող ինչ-ինչ ընդհանուր նշաններ: Ամբողջ աշխարհում այդ խումբը ներառում Է ընդամենը 74 մարդ:
«Մենք հույս ունեինք գտնել երկարակեցության գենը, բայց մեզ հիասթափություն Էր սպասում»,-խոստովանել Է ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Ստյուարտ Քիմը: Նա կարծում Է, որ բանն ինչ-որ առանձին գենը չԷ, որը մուտացիայի արդյունքում դանդաղեցնում Է մարդկային օրգանիզմի ծերացման գործընթացը: Գիտնականը համոզված Է, որ գերերկար ապրելու առանձին մարդկանց ընդունակությունը բացատրվում Է ժառանգական նյութի ամբողջությամբ:
Պրոֆեսորն ուշադրություն Է դարձրել այն հանգամանքի վրա, որ ուսումնասիրվող խմբում գերերկարակյացները եղել են միանգամայն տարբեր մարդիկ: Բացի տարիքից, նրանց միավորում Էր, թերեւս, միայն այն, որ նրանք բոլորը ԱՄՆ-ի քաղաքացիներ Էին: Այդ խմբից 15 մարդ սպիտակամորթ Էր, եւս երկուսը պատկանում Էին աֆրոամերիկացիների եւ լատինամերիկացիների խմբերին: Ներկայում նրանք բոլորն Էլ արդեն մահացել են:
Նրանցից ոչ ոք աչքի չԷր ընկնում առողջ սննդակարգով կամ առողջ կենսաձեւով: Ոչ մեկը չուներ հատուկ ինչ-որ սովորություններ չուներ, որոնք կարող Էին բացատրել, թե ինչպես Է նրանց հաջողվել այդքան երկար ապրել: Դեռ ավելին, ինչպես հայտնել Է Քիմը, «նրանց մոտավորապես կեսը ծխող Է եղել», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: