24.1 C
Yerevan

Եռյակն արտաքին վտանգի դեպքում կանգնած է լինելու ՀՀ և ԼՂՀ անվտանգության պաշտպանության դիրքերում

Նմանատիպ

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային շարժերը չեն վրիպում Իրանի աչքից․Քանանի

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է,  որ Իրանի...

Թուրքիայում կստեղծվի Էրդողանի անվան թանգարան

Թուրքիայում ստեղծվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան...

Խորհրդարանական երեք ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ, անկախ ներքաղաքական խնդիրներից, արտաքին վտանգի դեպքում անվերապահորեն կանգնած են լինելու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգության պաշտպանության դիրքերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ եռյակի անդամ քաղաքական ուժերըհ ամատեղ հայտարարություն են տարածել նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՍԻ-24 ուղղաթիռի խոցման կապակցությամբ։

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից խփվել է ԼՂՀ ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռը։ Հրադադարի ողջ ընթացքում սա աննախադեպ մի փաստ է՝ բացահատ սադրանք՝ ուղղված ռազմական գործողությունների էսկալացիայի։ Վտանգավոր և դատապարտելի այդ քայլը անհանգստություն է առաջացրել նաեւ միջազգային ասպարեզում, տարբեր երկրների ու միջազգային կառույցների կողմից եղել են զգուշացնող եւ դատապարտող արձագանքներ։ Խորհրդարանական երեք ընդդիմադիր ուժերը այս առիթով եւս մեկ անգամ հայտարարում են, որ, անկախ ներքաղաքական խնդիրներից, արտաքին վտանգի դեպքում անվերապահորեն կանգնած են լինելու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգության պաշտպանության դիրքերում։ Եռյակը իր խոր վիշտն է հայտնում խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների՝ Սերգեյ Սահակյանի, Ազատ Սահակյանի և Սարգիս Նազարյանի մահվան առթիվ եւ ցավակցում նրանց ծառայակիցներին, հարազատներին ու մտերիմներին։

spot_imgspot_img