28.1 C
Yerevan

Ընդիմությունը պահանջում է Թուրքիայի էներգետիկայի նախարարի հրաժարականը

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտնել է, ընդդիմության պահանջները կատարելով` հրաժարական տալու պատրաստակամություն: Այս մասին,  հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության գլխավորությամբ, թուրքական ընդդիմությունը Էներգետիկայի նախարարին կոչ էր արել հեռանալ զբաղեցրած պաշտոնից` Քարամանի նահանգի ածխահանքերից մեկում տեղի ունեցած վթարից հետո, որտեղ երկու մարդ զոհվել, 16-ն էլ համարվում են անհետ կորած:

«Իմ հրաժարականի մասին ընդդիմադիր կուսակցության կոչը խելամիտ է: Մի կարծեք, թե ես այդ քայլը չեմ գնահատել: Ես սկզբունքային մարդ եմ. յուրաքանչյուրը գիտի իշխանության նկատմամբ իմ վերաբերմունքը: Ես արդեն հրաժարականի մասին դիմում եմ ներկայացրել, մասնավորապես, Սոմայի ածխահանքում վթարից և Քարամանում տեղի ունեցած վթարից հետո: Ընդդիմադիր կուսակցությունից գործընկերների առաջարկների հետ կապված ես մեկ անգամ ևս կխոսեմ վարչապետի հետ», -ընդգծել է նախարարը և հավելել, որ «հրաժարականն ամենահեշտ ճանապարհն է»:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ հոկտեմբերի 28-ին Քարամանի ածխահանքում փլուզման արդյունքում մարդիկ են զոհվել և անհետ կորել: Սոմայի ածխահանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում 350 մարդ զոհվել, մոտ 600-ն էլ վիրավորվել էին:

spot_imgspot_img