Իսրայելի դեմ ռազմական գործողություններ կսկսեն նաև Եմենի հութիները. Վարդան Ոսկանյան

Իսրայելի դեմ ռազմական գործողություններ կսկսեն նաև Եմենի հութիները. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Իրանական աղբյուրները տարածել են կադրեր, որոնք պատկերում են Քուվեյթի երկնքում խոցված ամերիկյան ռազմական օդանավ։

Ամերիկյան կողմն առայժմ ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է ինքնաթիռի կորուստը։

Տարածաշրջանում շիայական կազմավորումների ակտիվացման շրջանակներում Իսրայելին հրթիռային հարվածներ է հասցրել լիբանանյան «Հիզբալլահը», իսկ Թել-Ավիվը հայտարարել է, որ ռազմական գործողություն է սկսում Լիբանանում։

Գրեթե կասկած չկա, որ Իսրայելի դեմ ռազմական գործողություններ կսկսեն նաև Եմենի հութիները»,-գրել է Ոսկանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում