Մոսկվան մշտական կապի մեջ է Իրանի ղեկավարության հետ․ Դմիտրի Պեսկով
02/03/2026 13:35
Կարդացեք նաև
Մոսկվան կապի մեջ է Թեհրանի և Մերձավոր Արևելքում լարվածության սրումից տուժած այլ կողմերի հետ: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք մշտական կապի մեջ ենք Իրանի ղեկավարության հետ և քննարկում ենք այդ երկրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Միաժամանակ, մենք շարունակում ենք մեր շփումները հակամարտությունից տուժած երկրների ղեկավարության հետ, այդ թվում՝ Պարսից ծոցի երկրների», – ասել է Կրեմլի խոսնակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում