Վեհափառ Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով. Մայր Աթոռ

Վեհափառ Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով. Մայր Աթոռ

Իրանի  շուրջ և Մերձավոր Արևելքում իրադարձություններով պայմանավորված՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կապի մեջ է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Պատրիարքության և տարածաշրջանի թեմակալ առաջնորդների հետ։

«Վեհափառ Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով և մշտական կապի մեջ է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Պատրիարքության և տարածաշրջանի թեմակալ առաջնորդների հետ»,- այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի ավագ քահանա Արթենյանը։

Իրանական Կարմիր մահիկի ընկերությունն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացրած հարձակումների հետևանքով երկրում մինչ օրս զոհվել է առնվազն 555 մարդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում