ԱՄՆ պաշտպանության նախարարության երկու աշխատակից է վիրավորվել Բահրեյնում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով
03/03/2026 10:03
Կարդացեք նաև
Ըստ The Washington Post-ի՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է այն հյուրանոցին, որտեղ գտնվում էին գերատեսչության աշխատակիցները։
Իրանի պետական հեռուստատեսությունը միաժամանակ հաղորդում է, որ ԻՀՊԿ-ն հարձակվել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ ավիաբազայի վրա։
Դրանից բացի ԱԹՍ–ի պայթյունից հետո հրդեհ է բռնկվել Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատանը։ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է դիվանագիտական առաքելության վրա հարձակումը:
NewsNation-ին տված հարցազրույցում մեկնաբանելով ամերիկյան օբյեկտների վրա հարձակումներ` Թրամփն ասել է, որ «դա պատերազմի մի մասն է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում