19.1 C
Yerevan

ԱՄՆ Արևմտյան ափում ներկայացվել են «Հերմես»-ի հայատառ թիկնոցները

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

Համաշխարհային նորաձևության ամենահեղինակավոր տներից մեկի՝ «Հերմես»-ի թողարկած «Երևանի տառեր» (Lettres d’Erevan) անվանումով մետաքսյա թիկնոցներն առաջին անգամ նոյեմբերի 12-ին ներկայացվել են Միացյալ Նահանգների Արևմտյան ափում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ»-ը:

«Հերմես»-ի` հայոց այբուբենը ներկայացնող այս նախաձեռնությունը նվիրված է «Պրոտեստանտ Ֆրանսիա-Հայաստան Սոլիդարիթի» (Solidarit՛e protestante France-Armeni՛e-(SFPA)) բարեգործական կազմակերպության 25-րդ տարեդարձին: Սահմանափակ քանակով արտադրված թիկնոցների վաճառքի ողջ հասույթը տրամադրվելու է SFPA-ի՝ Հայաստանում իրականացվող մարդասիրական և մշակութային ծրագրերին:

«Երևանի տառեր» թիկնոցը ձևավորել է Կարեն Պետրոսյանը՝ իր ստեղծագործությունը ձոնելով Մեսրոպ Մաշտոցին ու Մատենադարանին: Կարմիր և սպիտակ գունային ֆոներով մետաքսի վրա հայկական տառերը ներկայացված են հին ձեռագրերի ոճով: Մեջտեղում` զարդարված կամարի ներքո, խորհրդածող իմաստունի պատկեր է, ով ձեռքում բռնել է գիտության գործիքները՝ գրիչ ու բաց գիրք:

«Չափազանց ուրախ եմ, որ այս թիկնոցների միջոցով SFPA-ն կկարողանա շարունակել Հայաստանում մարդկանց օգնելու իր ծրագրերը», – իր ուղերձում նշել է «Հերմես»-ի գեղարվեստական ղեկավար Պիեր Ալեքսիս Դումասը, ով էլ հղացել է թիկնոցների ստեղծման գաղափարը:

«Ամեն տարի «Հերմես»-ը որևէ բարեգործական կազմակերպության հետ ստեղծագործական նախագիծ է իրականացնում: Այս տարի նրանք ընտրել էին մեզ, և մենք նպատակ ունեինք արվեստի միջոցով ներկայացնել հայկական ինքնության տարրերից որևէ մեկը: Արվեստագետ Կարեն Պետրոսյանը սիրով արձագանգել էր Դումասի առաջարկին, «Պետրոսյան խավիար»-ի սեփականատեր Արմեն Պետրոսյանն էլ ցանկություն հայտնեց աջակցել թիկնոցները հանրությանը ներկայացնելու հարցում: Սա մեզ համար իսկապէս մեծ պատիվ է, քանզի մեր կազմակերպությունը փոքր է և ծրագրերն իրականացնում է սահմա նափակ միջոցներով՝ դրամահավաքների շնորհիվ: Այս նախագծի արդյունքում մենք կկարողանանք շարունակել Հայաստանի և Արցախի մանուկների համար մեր բարեգործական տարբեր ծրագրերը»,- նշել է SFPA բարեգործական կազմակերպության գլխավոր քարտուղար Քլեմենտ Հելիխ Փրաքինը:

Նշենք, որ «Երևանի տառեր» (Lettres d’Erevan) թիկնոցներն արտադրվելու են սահմանափակ քանակով` յուրաքանչյուրը 330 եվրո արժողությամբ: Թիկնոց կարելի է պատվիրել այցելելով SFPA-ի կայքէջ:

SFPA-ն հիմնադրվել է 1990թ.-ին, Փարիզում, Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժից հետո՝ մասնավորապես մանկատներին, կարիքավոր երեխաներին ու տարեցներին օգնելու նպատակով: Տարին երկու անգամ այս կազմակերպությունը կազմակերպում է բացահայտման նպատակ ունեցող ուղևորություններ` Հայաստանի և հայ ժողովրդի մասին իրազեկելու նպատակով: «Հերմես»-ը երկրորդ անգամ է, որ համագործակցում է բարեգործական այս կազմակերպութեան հետ. տասը տարի առաջ ստեղծվել էր «Հայկական այգիներ» (Les Jardins d’Armeni՛e) թեմայով թիկնոց:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...