Արամ Ա կաթողիկոսը մտահոգությամբ հետևում է Մերձավոր Արևելքի հայկական գաղութներում ստեղծված իրավիճակին
Կարդացեք նաև
Վերջին օրերին, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ շղթայազերծված պատերազմը փաստորեն ներառել է ամբողջ Միջին Արեւելքը: Պատերազմը տարածաշրջանում առաջացրել է մահեր, քանդում, խուճապ, անորոշություն եւ սոցիալական տագնապ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։
Բնականաբար, միջին արեւելյան երկրներում հաստատված հայ համայնքները ևս, առավել կամ նվազ չափով, ենթակա են դարձել պատերազմի ստեղծած հետեւանքներին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը խոր մտահոգությամբ հետեւում է ստեղծված վտանգալից կացությեան զարգացումներին եւ մնայուն կապի մեջ է շրջանի երկրների հայ համայնքների հետ։ Ցարդ Իրանի մեր թեմերի հետ հնարավոր չէ որեւէ ձեւով կապ հաստատել՝ նկատի ունենալով հաղորդակցության միջոցների ընդհատումը:
Հանուն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Վեհափառ Հայրապետը իր խոր ցացակցությունն է հայտնում բոլոր զոհերի համար, եւ շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին: Միաժամանակ Հայրապետը կոչ է անում դադարեցնել պատերազմական գործողությունները բոլոր շրջաններում, եւ քաղաքական բանակցությունների ճանապարհով կարելի լինի հարցերին արդար լուծում գտնել:
Նորին Սրբությունը կոչ է անում մեր թեմերի պատասխանատուներին՝ առավելագույն չափով հեռու պահել մեր գաղութները անապահով կացություններից եւ օգտակար դառնալ համայնքային կարիքներին, միշտ կապի մեջ լինելով Անթիլիասի Մայրավանքին հետ: Ինչպես միշտ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, պատրաստ է իր առավելագույնը կատարելու՝ աջակցելու թեմերի աշխատանքներին եւ օժանդակելու նրանց կարիքներին:
Նշենք, որ այսօր երեկոյան, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ պիտի գումարվի Ազգային Կենտրոնական Վարչության արտակարգ նիստ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում