Թրամփը քննադատեց Սթարմերին

Թրամփը քննադատեց Սթարմերին

Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Սպիտակ տանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետևանքով Իրանին «զգալի վնաս» է հասցվել։

Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հարցերին պատասխանելիս Թրամփը նշել է, որ հենց ինքն է դրդել Իսրայելին հարվածել Իրանին։

«Ոչ, հավանաբար ես եմ դրդել Իսրայելին։ Մենք բանակցություններ էինք վարում այս մարդկանց հետ, և ես այն տպավորությունն ունեի, որ նրանք կարող էին առաջինը հարձակվել մեզ վրա։ Ես չէի ուզում, որ դա տեղի ունենար։ Այնպես որ, եթե որևէ մեկը որևէ մեկին դրդել է, դա ես եմ եղել», — ասել է նա։

Նա նաև հայտարարել է, որ Իրանում իրականացված գործողության արդյունքում «գրեթե ամեն ինչ ոչնչացվել է»։

Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե որն է ամերիկյան վարչակազմի գնահատմամբ «ամենավատ» սցենարը։ Թրամփը պատասխանել է, որ դա կլինի այն իրավիճակը, երբ գործողություններից հետո իշխանության գա նոր ղեկավար, որը «նույնքան վատը կլինի, որքան նախորդը»՝ ակնարկելով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում