Այն, որ Իրանը հարվածներ է Ծոցի երկրներին, սխալ ռազմավարություն է․ Հաքան Ֆիդան
Կարդացեք նաև
«Այն, որ Իրանն առանց որևէ տարբերակման հարվածներ է հասցնում միջնորդներին՝ Օմանին, Քաթարին, Քուվեյթին, Բահրեյնին, Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին, Հորդանանին, այսինքն՝ բոլոր այս երկրներին, իմ կարծիքով, անհավանական սխալ ռազմավարություն է»,-այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը` նշելով, որ տարածաշրջանը հիմածայրահեղ ծանր օրեր է ապրում։
TRT Haber-ին տված հարցազրույցում Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, եթե սա շարունակվի որոշակի կետից ավելի, նրանց (Ծոցի երկրների) համար անհնար կլինի լռել։
«Անկեղծ ասած՝ սա մեզ անհանգստացնում է: Մեր գնահատականներով՝ պատերազմը կարող է վերածվել մի քանի ճակատով հակամարտության, եթե Իրանի կողմից հարձակման ենթարկված երկրներն օգտվեն պատասխան հարվածի իրենց իրավունքից»,-ասել է նա։
Ֆիդանը նշել է, որ տարածաշրջանը վերջին 20 տարիների ընթացքում կրել է մեծ ցավ և պատերազմներ՝ հավելելով, որ վերջին հակամարտությունը չի սահմանափակվում միայն Իրանով:
«Երբ մենք նայում ենք պատերազմի հետևանքներին, ինչպես ավելի վաղ կանխատեսել էինք, այն տարածվում է ողջ տարածաշրջանում: Երբ Թեհրանն ընկալում է էկզիստենցիալ սպառնալիք, որդեգրում է «եթե ես ընկնեմ, ես ինձ հետ կտանեմ տարածաշրջանը» մոտեցումը՝ թիրախավորելով տարածաշրջանի մյուս երկրները, մասնավորապես նրանց էներգետիկ ենթակառուցվածքները: Իրանը լավ գիտի, թե որքան կարևոր է տարածաշրջանի առանցքային երկրների էներգետիկ ենթակառուցվածքը համաշխարհային տնտեսության, կայունության և էներգետիկ անվտանգության համար, և դրան համապատասխան իրականացնում է իր հարձակումները»,- ասել է թուրք դիվանագետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում