Ռունի. Ինձ համար մեծ պատիվ է Անգլիայի համար խաղալը

Ռունի. Ինձ համար մեծ պատիվ է Անգլիայի համար խաղալը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի համար Եվրո-2016-ի ընտրական փուլի` Սլովենիայի հետ հանդիպումը 100-րդն է լինելու Անգլիայի հավաքականի կազմում: Այս առիթով տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ռունին նշել է, որ ցանկանում է ազգային ընտրանու հետ շատ տիտղոսներ նվաճել:

«Հավաքականում իմ կարիերայի ընթացքում եղել են ուրախ և տխուր պահեր, բայց այս ամբողջ ընթացքում ինձ համար մեծ պատիվ է եղել Անգլիայի համար խաղալը: Ցանկանում եմ նույնն անել դեռ երկար տարիներ: Իմ վերջնական նպատակը շատ տիտղոսներ նվաճելն է:

Շատ հպարտ եմ, որ հավաքականում 100 խաղի սահմանն եմ հատում: Պատիվ է միանալ նախկինում նման ցուցանիշ գրանցած ֆուտբոլիստներին»,-Ռունիի խոսքը մեջբերված է բրիտանական մամուլից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում