Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարացվեց 2 ամսով

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարացվեց 2 ամսով

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարացվեց ևս 2 ամսով։ Որոշումը հրապարակեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը։

«Դատարանն անցում չի կատարել հիմնական դատալսումների, չեն հետազոտվել ապացույցները, որոնք հնարավորություն կտային որոշակի առումով խոսելու մեղադրյալի կողմից ենթադրյալ հանցանք կատարելու ռիսկերի չեզոքացման, նվազեցման առնչությամբ։ Դատարանը գտնում է, որ այդ հանգամանքը շարունակում է  առկա համարվել, ընդ որում դրա չեզոքացմանը հնարավոր է  հասնել բացառապես ամենախիստ խափանման միջոցի շարունակականությամբ»,- ասել է դատավորը։

Դատարանը թույլ է տվել Վարդան Ղուկասյանին բուժզննում անցնել բժշկական կենտրոնում։

«Մարտի 9-ից պետք է կազմակերպվի մեղադրյալի բուժհաստատություն տեղավորելն ու համապատասխան հետազոտությունների իրականացնումը, ինչից հետո  դատարանի աշխատակազմը կխնդրի փորձագետներին հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրել փորձաքննության եզրակացություն»,- ասել է դատավորը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում