ԱՄՆ-ն հաղթում է Իրանին, և ամեն ինչ «դեռ նոր է սկսվում»․ Պենտագոնի ղեկավար
Կարդացեք նաև
ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթն Իրանի դեմ ռազմական գործողությունների մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանի դեմ հարվածների «ավելի շատ ու ավելի մեծ ալիքներ» են գալիս, և ամեն ինչ դեռ առջևում է։ Աս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Մենք դեռ նոր ենք սկսում», – ասել է Պենտագոնի ղեկավարը։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն հաղթում է պատերազմում, և որ տարածաշրջան են ժամանում նոր ուժեր։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները բավարար չափով հակաօդային պաշտպանության համակարգեր ունեն։
«Մենք կարող ենք հեշտությամբ շարունակել այս պայքարն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է Հեգսեթը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն կօգտագործի անսահմանափակ քանակությամբ գրավիտացիոն ռումբեր։
Նրա պնդմամբ՝ ԱՄՆ-ն և Իսրայելը մինչև մեկ շաբաթվա ընթացքում «կունենան Իրանի երկնքի լիակատար վերահսկողություն»։
«Սա երբեք էլ միտված չէր լինել արդար կռիվ, և սա արդար կռիվ չէ։ Մենք նրանց հարվածում ենք, մինչ նրանք ընկած են», – ասել է նախարարը։
Փիթ Հեգսեթը հաստատել է այն տեղեկությունները, որ Հնդկական օվկիանոսում՝ Շրի Լանկայի ափերի մոտ, ամերիկյան սուզանավը խոցել է իրանական ռազմանավ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում