Արշակ Սրբազանի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել. Վաղարշապատից դուրս գալ չի կարող․ Ռուբեն Մելիքյան
05/03/2026 17:50
Կարդացեք նաև
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշել է․ «Դատարանը որոշակի սահմանափակումներ է կիրառել Արշակ Սրբազանի նկատմամբ։ Դատարանը վարչական հսկողություն է սահմանել, նաև՝ տարածքային սահմանափակում. Արշակ Սրբազանին արգելված է Վաղարշապատ համայնքի տարածքից դուրս գալ, շփումներ ունենալ գործող վկաների հետ»։
Ինչ վերաբերում է հրապարակային հայտարարություն ունենալուն, Մելիքյանն ասել է, թե դրա վերաբերյալ որևէ բան չի տեսել դատարանի որոշման մեջ, հետևաբար նման սահմանափակում չի գործում։
«Այնպես չի, որ մենք այս որոշումից գոհ ենք, մենք առաջին պահից պնդում ենք, որ այստեղ հիմնավոր կասկած չկա։ Այն արարքը, որը նկարագրված է մեղադրանքում, և այն հոդվածը, որն այստեղ կիրառվում է, իրար հետ կապ չունեն»,-նշել է փաստաբանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում