Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Արգենտինայի ընտրանու հետ նոյեմբերի 18-ին, «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում կայանալիք ընկերական հանդիպումից ունեցած ակնկալիքների մասին:
«Սա ընդամենն ընկերական հանդիպում է: Եթե այս խաղը լիներ Աշխարհի առաջնության ժամանակ, կհամարվեր յուրահատուկ, սակայն այժմ ոչինչ չի որոշվելու: Ամեն դեպքում, ուրախ կլինեմ «Օլդ Թրաֆֆորդ» վերադառնալու համար»,-պորտուգալացու խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:
Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է նաև «Ոսկե գնդակ 2014» մրցանակին արժանանալու հավանականության մասին:
«Ես գիտակցում էի, թե ինչ է պետք անել այդ մրցանակը ստանալու համար, և արել եմ: Լուրջ մրցանակներ եմ նվաճել, մի քանի ռեկորդներ եմ սահմանել: Լավ հնարավորություններ ունեմ, սակայն կենտրոնացած չեմ այդ մտքի վրա: Քվեարկելու են հավաքականների մարզիչները և ավագները. այդ առումով հանգիստ եմ»,-ասել է Ռոնալդուն:
«Ոսկե գնդակ 2014»-ի թեկնածուների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այս հղմամբ: