Վրաստանը կարող է օգուտ քաղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունից․ ԱՄՆ պետդեպարտամենտ

Վրաստանը կարող է օգուտ քաղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունից․ ԱՄՆ պետդեպարտամենտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ներկայացնում է վերափոխման հնարավորություն ամբողջ Հարավային Կովկասի համար։ Ըստ ԱՊԱ-ի վրացական բյուրոյի, այս մասին «Իմեդի» հեռուստաընկերությանը հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Նշվում է, որ Վրաստանը կարող է նպաստել այս համաձայնագրի շնորհիվ հնարավոր կայունությանն ու բարգավաճմանը և ստանալ զգալի օգուտներ։

Պետդեպարտամենտը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները սպասում է Վրաստանի հետ կառուցողական հարաբերությունների հաստատմանը. «Մենք կշարունակենք համագործակցել Վրաստանի կառավարության հետ մեր երկկողմ հարաբերություններին և Վրաստանի քաղաքական միջավայրին վերաբերող հարցերի շուրջ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում