Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է, որ ընտրանու գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հետ Եվրո-2016-ի որակավորման ձուլում նույն խմբուն ընդգկված սերբերը երեկ 1:3 հաշվով զիջել են Դանիայի հավաքականին երեք խաղից հետ 1 միավոր ունեն։
«Շատ եմ ցավում, որ մեր ճանապարհները բաժանվում են։ Ինձ վրա եմ վերցնում մինչ այս ցուցադրած արդյունքների ողջ պատասխանատվությունը։ Թիմի վրա մեծ ճնշում էր գործադրվում։
Սերբիայի հավաքականին լավագույնն եմ մաղթում. ապագայում էլ ցավելու եմ նրանց համար։ Խորին շնորհակալություն եմ հայտնում Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիային, բոլոր խաղացողներին ու մարզչական շտաբի բոլոր անդամներին»,-հայտարարել է Ադվոկատը։