Մեր տարածաշրջանի երկրները՝ այդ թվում նաև Հայաստանը, այդ պատերազմին ներգրավված են եղել դեռևս նախապատրաստման փուլից․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Մեր տարածաշրջանի երկրները՝ այդ թվում նաև Հայաստանը, այդ պատերազմին ներգրավված են եղել դեռևս նախապատրաստման փուլից․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Իրանում սկիզբ առած նոր պատերազմն արդեն հասել է Հարավային Կովկաս։ Բուն ռազմական գործողությունները դեռ ոչ, բայց պատերազմը՝ այո։ Ավելին, մեր տարածաշրջանի երկրները՝ այդ թվում նաև Հայաստանը, այդ պատերազմին ներգրավված են եղել դեռևս նախապատրաստման փուլից։ Ճիշտ է՝ շատերը դա բավական ուշ են հասկացել, բայց հիմա արդեն ամեն ինչ նույնիսկ հասարակության լայն զանգվածների համար է պարզ դարձել։

Մարդիկ, այլևս չեն հարցնում, թե ինչի համար էր պետք Հայաստան-Ադրբեջան այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը», TRIPP-ը, «խաղաղության խաչմերուկը» և այլն։ Բոլոր այս ծրագրերի իրական նախագծողները ջրի երես են դուրս եկել ու այլևս չեն թաքցնում, թե ինչու էր պետք հաշտեցնել «Կամբոջան» «Ալբանիայի» հետ։

Իսկ թե ինչ նոր զարգացումներ կարող են լինել տարածաշրջանում, կքննարկենք այսօր երեկոյան, ժամը 22։00-ին, «Վերլուծական Live»-ի ընթացքում։

Ուղիղ եթերը սկսելուց առաջ հղումն անպայման կտեղադրեմ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում