Թուրքիան իր շփումներն է պահպանում Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանում մյուս դաշնակիցների հետ․ Ռեջեփ Էրդողան

Թուրքիան իր շփումներն է պահպանում Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանում մյուս դաշնակիցների հետ․ Ռեջեփ Էրդողան

Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է․ «Թուրքիան իր շփումներն է պահպանում Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանում մյուս դաշնակիցների հետ։

Մենք մշտապես կապի մեջ ենք մեր սրտի համար թանկ Ադրբեջանի հետ, որի հետ մենք գործում ենք Մեկ ազգ՝ երկու պետություն կարգախոսի ներքո, ինչպես նաև տարածաշրջանի մյուս եղբայրական երկրների հետ։

Անկարան ամեն րոպե հետևում է տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների գործունեությանը:

Տարածաշրջանում տիրող իրավիճակի լույսի ներքո Թուրքիան Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում տեղակայել է վեց Ֆ-16 կործանիչ և հակաօդային պաշտպանության համակարգեր՝ կղզին պաշտպանելու համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում