Մենք կարող ենք բանակցել Իրանի հետ. Դոնալդ Թրամփ
10/03/2026 15:48
Կարդացեք նաև
Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող ենք բանակցել Իրանի հետ։
Նա չի բացառել Իրանի հետ բանակցությունների հնարավորությունը։
«Իրանցիները ցանկանում են բանակցել։ Դա հնարավոր է, ամեն ինչ կախված է պայմաններից։ Գիտեք, մենք պարտավոր չենք դրա մասին մանրամասն խոսել։ Բայց դա հնարավոր է», – նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադառնալով Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին, նշել է, որ իր կարծիքով՝ նա չի կարողանա «հանգիստ» ապրել։
ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ եթե Վաշինգտոնը Իրանի դեմ ռազմական գործողությունների սկիզբը երեք օրով հետաձգեր, առաջին հարվածը կհասցներ Իրանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում