Քաղաքական դիսկուրսն Ադրբեջանի՝ ՀՀ-ի տարածքում մխրճվելու վերաբերյալ զավեշտի նոր բարձունքներ է նվաճում․ Տիգրան Աբրահամյան

Քաղաքական դիսկուրսն Ադրբեջանի՝ ՀՀ-ի տարածքում մխրճվելու վերաբերյալ զավեշտի նոր բարձունքներ է նվաճում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Քաղաքական դիսկուրսն Ադրբեջանի՝ այս կամ այն փուլում ՀՀ-ի տարածքում մխրճվելու վերաբերյալ զավեշտի նոր բարձունքներ է նվաճում։

Իշխանությունը, որը լուռ համակերպվել է ադրբեջանական օկուպացիայի հետ՝ այն թողնելով զուտ դեմարկացիայի անորոշ գործընթացի բախտին, տարբեր ամբիոններից այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու Հայաստանի տարբեր հատվածներ Ադրբեջանին զիջողն ինքը չէր։

Մեծամտության, պոռոտախոսության և օդում քամի տատանելու անդին պարտված, ծնկի եկած ու խայտառակ եղած փաշինյանական իշխանությունն է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում